Գագիկ Խաչատրյանն ուժեղ ֆիգուր է: Մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցին նման տեսակետ է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, մեկնաբանելով պետեկամւոտների կոմիտեի եւ ֆինանսների նախարարության միավորումը: «Խաչատրյանը ոչ միայն ուժեղ է, այլ նաեւ` խելացի: Այստեղ հայկական մտածելակերպը եւս իր դերակատարումն է ունեցել: Իբր` ինչպես կուզենք` այնպես էլ կլինի: Ուզեցան` միավորեցին: Սակայն եթե գործի էությանը նայենք, ապա այն ռացիոնալ բնույթ է կրում: Դեռեւս պատգամավորության տարիներին ասել եմ, որ Հայաստանի եւ փոքր երկրների համար այդպես ավելի ճիշտ է: Պետական ապարատը պետք է տնտեսող լինի»,- հայտարարել է Բոստանջյանը:

Մեկ այլ պատճառ` ֆինանսների ընդլայնված նախարարությունը կարող է ավետի արդյունավետ կերպով պետբյուջեի նախագծեր կազմել, քանի որ տրամադրության տակ ոչ միայն դրա ծախսային մասին վերաբերող տեղեկությունները կլինեն, ինչպես նախկինում էր, այլ նաեւ` եկամտային:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի նոր կառավարությունում ֆինանսների նախարար է դարձել նախկինում հարկային եւ մաքսային ծառայություններն ընդգրկող պետեկամուտների կոմիտեի պետ Գագիկ Խաչատրյանը` իր ենթակայության տակ միավորելով երկու գերատեսչությունները: