Մինչեւ 2020թ. 86,7 մլրդ ռուբլու (2,4 մլրդ դոլար) չափով ծախսեր կարվեն Ռուսաստանի սեւծովյան նավատորմի զարգացման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նախարարի խոսքով, սեւծովյան նավատորմի բազավորման համակարգի զարգացումը դաշնային թիրախային ծրագրի շրջանակում է իրականացվում:
Այս տարի նավատորմը պետք է նոր սերնդի սուզանավերով եւ վերջրյա նավերով համալրվի: Նաեւ, Շոյգուի խոսքով, Նովոռոսիյսկում շահագործման են հանձնվել 48 ենթակառուցվածքային օբյեկտներ, իսկ Տեմրյուկ քաղաքում եւ Ուտաշ ավանում` առաձնյա զորքերի տեղակայման նոր կետեր:
Նախարարը նշել է, որ սեւծովյան նավատորմը միշտ անհրաժեշտ ուժեր է ունեցել, սական Ղրիմի` Ռուսաստանի կազմ մտնելու շուրջ ծավալված վերջին իրադարձությունների ֆոնին կառույցի զարգացման ծրագրում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն է ծագել:




























