Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին է հանձնել գերի ընկած բնակչին: ԿԽՄԿ երեւանյան պատվիրակությունը հաստատել է այս տեղեկությունը:
ԱՊԱ-ն իր հերթին, վկայակոչելով Ադրբեջանի գերիների, անհետ կորածների եւ պատանդների պետական հանձնաժողովի կայքը, հայտնում է, որ ապրիլի 20-ին Ֆիզուլիի շրջանի Աբդուրահմանլի գյուղից ոչ հեռու ձերբակալվել էր Վագիֆ Ռուբենի Մալյանը (ծնվ. 1956թ.):
Տղամարդն այսօր վերադարձվել է ղարաբաղյան կողմին: Հանձնումը տեղի է ունեցել Ադրբեջանի եւ ԼՂՀ զորքերի շփման գծում:
Գործընթացն առանց միջադեպերի է անցել եւ իրականացվել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ:




























