Նախ եւ առաջ չէի ասի, թե Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու որոշումը պառակտել է երկրի հասարակությունը. Հայաստանի բնակչության մեծ մասը եվրասիական ինտեգրման ջատագովներից է, «Նոյան Տապան» թերթին տված հարցազրույցին ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` ի պատասխան ակնարկների, թե վերջին մի քանի ամիսներին ռուս-հայկական հարաբերությունները, Հայաստանի հասարակության` մի կողմից` ՄՄ-ի եւ մյուս կողմից` ԵՄ-ի կողմնակիցների միջեւ պառակտման արդյունքում, որոշ փոփոխություններ են կրել:
Հայաստանը եվրասիականացման ճանապարհը յոթ մղոնանոց քայլերով է կտրում, բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը ժամանակին կամ էլ` ժամկետից շուտ են իրականացվում: Կարծում եմ` Հայաստանը բավականաչափ արագ բոլոր անհրաժեշտ պայմանները կստեղծի` եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին միանալու համար: Երկիրը, ՄՄ-ին միավորման տարանցիկ ճանապարհով 2015թ. հունվարի 1-ին կազմավորվող Եվրասիական տնտեսական միությանն ընդառաջ դուրս կգա: Նոր միավորման մասնակցությունն, անկասկած, մեծ առավելություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար, քանի որ եվրասիական ինտեգրացիոն համակարգի ներսում ապրանքների շրջանառությունը տուրքերից ազատված է լինելու, եւ Հայաստանին մյուս երկրների շուկաներին ապրանքներ մատակարարելու ավելի մեծ հնարավորություններ կընձեռնվի: Դա էլ, իր հերթին, խթան կհանդիսանա ներքին արտադրության զարգացման համար, նշանակում է նաեւ` կավելացնի զբաղվածության ծավալները»,- հայտարարել է դեսպանը:


























