Մինսկը չի արգելափակի Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի ստորագրումը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մենք չենք արգելափակի ԵՏՄ-ի համաձայնագրի ստորագրումը: Եթե մենք չենք կարող մեծ քայլ կատարել, նշանակում է,  առաջ կշարժվենք մանր քայլերով», - հայտարարել է Լուկաշենկոն` Մինսկում պատասխանելով  լրագրողների հարցերին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Լուկաշենկոն պարզաբանել է, որ Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահների եռակողմ երկխոսության ժամանակ լուծել չհաջողված հարցերը վճռվել է կարգավորել երկկողմ ձեւաչափով:

Լուկաշենկոն նշել է, որ այն, ինչ առաջարկում է Մոսկվան` աստիճանաբար գալ ԵՏՄ՝ 10 տարվա ընթացքում, «դա, իհակե, վատ է, սակայն մեր գործընկերները կարող են զիջումների գնալ միանգամից, եւ մենք դա հասկանում ենք»:

«ՌԴ-ն զիջումներ է արել մեզ, եւ մենք էլ ստիպված ենք զիջել` չնայած մեզ համար եւս որոշ առումներով բարդ է», — ասել է Բելառուսի նախագահը:

Նա հայտնել է, որ առաջիկայում Բելառուսի կառավարությունը կմշակի ԵՏՄ-ի հետ պայմանագրի բոլոր ուղղությունները, որպեսզի մինչեւ մայիսի 29-ը , երբ նախատեսված է պայմանագրի ստորագրումը, Բելառուսը հստակ պատկերացնի, թե ինչ պայմանների է գնում, ինչ կստանա եւ ինչ կլինի ԵՏՄ-ի հետ: