Թուրքիայում 312 գեներալ Anadoluda Vakit թերթի լրագրող Մեհմեդ Դողանի դեմ փոխհատուցման պահանջով բացած դատը շահել են, որի արդյունքում ամեն մի գեներալին պետք է փոխհատուցում վճարվի 2000 լիրայի չափով, որն ընդհանուր առմամբ, կազմում է 624 հազար լիրա (400 հազար ԱՄՆ դոլար)` չհաշված 2003-ից հաշվարկվելիք տոկոսները:
Գեներալները անձնական վիրավորանք են ընդունել հիշյալ թերթում տպագրված «Նույնիսկ եֆրեյտոր չունեցող գեներալների երկիրը» հրապարակումը եւ 2003-ին փոխհատուցման պահանջով դատական հայց են ներկայացրել: Vakit-ի դատապաշտպանի առարկությունը, որ հրապարակումը վիրավորանք չի պարունակել, այլ`քննադատություն, չի ընդունվել դատարանի կողմից: Ի վերջո դատարանը տարիներ տեւող դատական նիստերից հետո որոշել է, որ ամեն մի գեներալի հաշվով պետք է վճարվի 2 հազար լիրա` ներառյալ 2003-ից հաշվարկվելիք տոկոսները, որը ընդհանուր կազմում է մոտ 1.5 միլիոն լիրա (1 միլիոն դոլար):
Նշենք, որ հիշյալ 312 գեներալների մեջ են Թուրքիայի նախկին եւ ներկայիս զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը, հեղաշրջման «Էրգենոկոն» եւ «Մեծ մուրճ» ծրագրի շրջանակներում դատական գործընթացներում որպես կասկածյալ անցնող մի շարք գեներալներ, այդ թվում` Շեներ Էրույգուրը, Իբրահիմ Ֆըրթընան, Օզդեն Օրնեքը, Սալդըրայ Բերքը եւ այլոք:




























