Երեւանում այսօր՝ մայիսի 12-ին, կառավարության նախաձեռնությամբ գումարվել է խորհրդարանի արտահերթ նիստ:

Օրակարգում կարեւորագույն հարցեր են՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը (2-րդ ընթերցում), «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության  մասին» նոր օրենքի նախագիծը, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը եւ Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:

Մյուս օրինագծերից են` Վարչական իրավախախտումների օրենսգրքում  փոփոխությունների, «Հաշվապահական հաշվառման մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին», «Կրթության մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի», «Փողերի յուրացման եւ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքների փոփոխությունները, փոխանցում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը: