ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 11-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսիի հետ: Քննարկվել են երկու երկրների հարաբերությունները եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հայտնում է իրանական Press TV-ն:
Դեսպան Ռեիսին նշել է Իրանի եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ համագործակցության կարեւորությունը՝ հայտարարելով, որ երկու երկրների պաշտոնյաները ոչ մի խոչընդոտ չեն տեսնում երկկողմ հարաբերություններն աշխուժացնելու հարցում: Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ խորհրդարանի խոսնակի կայանալիք այցն Իրան կնպաստի երկկողմ եւ միջազգային հարաբերությունների հետագա զարգացմանը:
Իր հերթին Գալուստ Սահակյնը նշել է Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը՝ հավելելով, որ փոխադարձ վստահության հիմքի վրա համագործակցությունը կարող է խորանալ:
Նա ընդգծել է Իրանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համատեղ նախագծերի կարեւորությունը՝ հայտարարելով, որ այդ ծրագրերի իրականացումը կբարձրացնի երկրների միջեւ տնտեսական կապերի մակարդակը:
ԱԺ խոսնակը առաջիկայում իրանցի գործընկերոջը հանդիպելու հույս է հայտնել:




























