ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) 5 անդամներից երեքը կողմ են հանդես գալիսն այդ բլոկին Արգենտինայի միանալու հնարավորությանը, հաղորդում է Բուենոս Այրեսում Հնդկաստանի դեսպան Ամարենդա Կհատուան:

Դիվանագետի խոսքով՝ Արգենտինայի կազմակերպության կազմում ընդգրկմանը կողմ են Հնդկաստանը, Բրազիլիան եւ ՀԱՀ-ը:

Նշվում է նաեւ, որ դա կպահանջի կազմակերպության անդամների կողմից մեծ թվով համաձայնությունների կայացում՝ կապված այդ երկրի հսկայական տարածքի, նրա տնտեսության եւ բնակչության մեծ  քանակի հետ: Միաժամանակ, Արգենտինան զգալի արտաքին պարտք ունի, որոնք չունեն ԲՐԻԿՍ-ի ներկա անդամները:

Հնդկաստանի դեսպանը նաեւ նշել է, որ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից հետո, որը տեղի կունենա հունիսի 15-ին Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում, Հնդկաստանի նոր վարչապետը պետական այցով կայցելի Արգենտինա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: