Ուկրաինայում մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների խափանման պարագայում Միացյալ Նահանգները եւ ԵՄ երկրները պատժամիջոցների երրորդ փուլի շրջանակում կարող են բարձր տեխնոլոգիական էներգետիկ սարքավորումների Ռուսաստան արտահանման վրա արգելանք դնել, հաղորդում է Financial Times-ը:

Պատժամիջոցների երրորդ փաթեթը կարող է տնտեսության մի շարք ոլորտներում ներգրավված մասնավոր անձանց եւ ընկերությունների առնչվել: Ներկայումս քննարկվող տարբերակներից մեկն առաջարկում է բարձր տեխնոլոգիական էներգետիկ սարքավորումների` ռուսական ընկերություններին առաքման վրա արգելանք դնել, ինչի արդյունքում Ռուսաստանի` ածխածնի ավանդական արդյունահանման շրջանակից դուրս գալու եւ արտահանման նոր շուկաներ գրավելու փորձերն էլ ավելի կդժվարանան:

Միացյալ Նահանգները կարող են վերջերս սահմանված` ռազմական տեխնոլոգիաների արտահանումն արգելող պատժամիջոցին համարժեք արգելանքներ կիրառել:

Այդուհանդերձ, Financial Times-ի ներկայացմամբ, նոր պատժամիջոցների սահմանման շուրջ պլանները կարող են մեծ յոթնյակի անդամ Իտալիայի կողմից դիմակայության հանդիպել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: