«Հրապարակը» գրում է, թե կուտակային կենսաթոշակային օրենքի քվեարկությունը պառակտել է քառյակին՝ ԲՀԿ-ն (բացառությամբ Գուրգեն Արսենյանի) եւ ՀՅԴ-ն, ինչպես նաեւ ՕԵԿ-ը (բացառությամբ Հեղինե Բիշարյանի, ով դեմ է քվեարկել) «ձեռնպահ» մնացին Հովիկ Աբրահամյանի ներկայացրած նախագծին: Իսկ Վարդան Օսկանյանը եւ Ստեփան Մարգարյանը չմասնակցեցին քվեարկությանը:

ՀԱԿ-ում այս քվեարկությունից հետո կրկին ճամբարների են բաժանվել. մի մասը համարում է, որ պետք չէ համակերպվել ԲՀԿ-ի դավաճանության հետ, ժամանակն է այլ ուժերի հետ ալյանս ձեւավորել, իսկ տերպետրոսյանական թեւը, փաստորեն, պատրաստ է ներել ԲՀԿ-ի բոլոր «մեղքերը»: Նրանք թեեւ հասկանում են, որ «իշխանություններն աշխատում են» դաշնակիցների հետ, բայց կարծում են, որ այլ տարբերակ չունեն, որովհետեւ չունեն ռեսուրսներ: