Եվրասիական տնտեսական միության անդամները պետք է դիտարկեն չճանաչված կազմավորումների հետ համագործակցության հարցը, կարծում է Բելառուսի Ռազմավարական և արտաքին քաղաքական հետազոտությունների կենտրոնի Դիտորդական խորհրդի նախագահ  Յուրի Ցարիկը:

«Սա մի շարք կազմավորումների հետ համագործակցության հարց է, ոչ թե միայն Լեռնային Ղարաբաղի: Կա նաեւ Աբխազիայի, Հարավային Օսիայի հարցը, անհայտ է նաեւ՝ ինչ կլինի Ուկրաինայում: Ուստի կարծում եմ, որ այս հարցին դեռ կվերադառնանք», - նշել է Ցարիկը՝ մեկնաբանելով հարցը, թե արդյոք ԼՂ-ն կներառվի ԵՏՄ-ում:

Նույն հարցին ի պատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման եւ ինտեգրացիայի դեպարտամենտի միջազգային գործակցության բաժնի պետ  Անտոն Ազարովը  հայտարարել է, որ ԵՏՄ-ում ԼՂՀ մասնակցության հարցը  չի դիտարկվում: ըստ նրա՝ միության սահմանները կանցնեն Հայաստանի գործող սահմանների շրջանակում :

Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Քամալ Բուրխանովն էլ նշել է, որ ԼՂՀ մասնակցությունը դե ֆակտո կնշանակի աշխարհի կողմից չճանաչված սահմանների ճանաչում:

Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արտակ Զաքարյանն էլ հիշեցրել է, որ ԼՂ-ն տեղակայված է  ԵՏՏ աշխարհագրական տարածքում: