Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միավորման մասին պայմանագրի նախագիծը մինչեւ հունիսի 1-ը պատրաստ լինի: Այս մասին մայիսի 14-ին` «Եվրասիական ինտեգրում. Մաքսային միությունից մինչեւ տնտեսական միություն» վերտառությամբ Աստանա-Մոսկվա-Մինսկ-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զարգացման եւ ինտեգրման դեպարտամենտի միազգային փոխգործակցության բաժնի վարիչ Անտոն Ազարովը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի` ՄՄ-ին եւ ՀՏՏ-ին միավորման մասին հայտի ներկայացումից հետո կողմերի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ աշխատանքային խումբ է ձեւավորվել: Այն բազմիցս հանդիպումներ է անցկացրել թե Մոսկվայում, եւ թե Երեւանում: Ազարովի խոսքով, Հայաստանի` ՄՄ-ին եւ ՀՏՏ-ին միավորման «ճանապարհային քարտեզը» բավականին սեղմ ժամկետներում, բոլոր կողմերի կարծիքների համադրմամբ եւ օպերատիվ կերպով է պատրաստվել ու ամենաբարձր մակարդակով հավանություն գտել: «Հիմա արդեն կարող ենք դրա իրականացման մասով մեծ առաջընթաց արձանագրել», - ընդգծել է նա:



























