Մայիսի 13-ին կրկին պայթել են «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի խողովակները: Այս մասին Facebook սոցաիալական ցանցում ահազանգում է ՀՀ Գեղարունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բնակիչ Վարդան Գալստյանը, հաղորդում է «ԷկոԼուրը»:
«Արգիճիին սանձելը շատ դժվար է, այն հիշաչար է ու դաժան: Նա կարոտում ու հիշում է իր հունը»,- գրել է Վարդան Գալստյանը:
ԷկոԼուրի հետ զրույցում վերջինս նշել է, որ պայթյունի հետեւանով ողողվել են մի քանի գյուղացիների հողատածքներ եւ զգալի վնաս է կրել հենց ընկերությունը: Վարդան Գալստյանի կողմից համացանցում տեղադրված տեսնյութը կարող եք դիտել հետեւյալ հղմամբ:
Արգիճի փոքր ՀԷԿ-ը շահագործում է «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ն:
Հիշեցնենք, որ առաջին անգամ խողովակները պայթել են 2013թ. հուլիսի 18-ին, որի հետևանքով ջուրը տարել էր կարտոֆիլի ողջ բերքը: Երկրորդ անգամ ` 2013թ. սեպտեմբերի 10-ին, որի հետեւանով ոչնչացել էր գարու ողջ բերքը:

Լուսանկարները` Վարդան Գալստյանի



























