Հայաստանի խորհրդարանն այսօր՝ մայիսի 19-ին, սկսում է Հովիկ Աբրահամյանի ծրագրի քննարկումները: ԱԺ այսօր մեկնարկող հերթական քառօրյայի ընթացքում կքննարկվեն նաեւ մի շարք օրինագծեր, որոնք մնացել են մայիսի 12-16-ին կայացած ԱԺ արտահերթ նիստից:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետ է նշանակվել ապրիլի 13-ին: Դրանից առաջ նա զբաղեցնում էր ԱԺ նախագահի պաշտոնը: Մայիսի 3-ին ավարտվել է նոր կառավարության ձեւավորումը: Այն ժամանակ հայտարարվել է, որ նոր կառավարության ծրագիրը ԱԺ կներկայացվի մայիսի 19-ին:

Կառավարության ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկներ են ներկայացրել իշխող ՀՀԿ-ն, նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը հայտարարել են, որ հրաժարվում են համագործակցել այս կառավարության հետ որեւէ ձեւաչափով: