«168 ժամ» թերթը գրում է. ««168 Ժամ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության նոր ծրագիրը, որն այսօր արժանացել է գործադիրի հավանությանն ու վաղը ներկայացվելու է Ազգային ժողովի ուշադրությանը, խախտում է ՀՀ Սահմանադրությունը: Խնդիրն այն է, որ ծրագրի 2.2.5-ում, որը վերաբերում է ֆինանսական միջնորդությանը, ներկայացվում է պարտադիր կուտակային համակարգի արդյունավետությունը ֆինանսական տեսակետից:

«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների արդյունքում՝ …պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը նպաստելու է խնայողությունների ավելացմանը, առավել երկարաժամկետ վարկային ռեսուրսների ստեղծմանը եւ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում ֆինանսական համակարգի դերի մեծացմանը»,- ասվում է ծրագրում: Մինչդեռ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամներին խոստացավ ու կառավարության ապրիլի 23-ի նիստում հայտարարեց, թե պարտադիր բաղադրիչը «դե ֆակտո» կասեցված է: «2014 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով, մինչեւ ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, ՀՀ Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում