Միացյալ Նահանգների 2010թ. շախմատի առաջնությանը երեք հայ մարզիկ է մասնակցելու:
Առաջնությունը կայանալու է մայիսի 14-ից 25-ը Սենթ Լուիսում: Մրցաշարին կմասնակցեն 24 շախմատիստներ, որոնցից 20-ը գրոսմայստերներ են, այդ թվում` Նակամուրան, Կամսկին, Օնիշչուկը, Շուլմանը, Էլվեստը, Քրիստիանսենը:
Հայ մարզիկներից հեղինակավոր այս մրցաշարին մասնակցելու են գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչիյանը եւ միջազգային վարպետ Լեւոն Ալթունյանը: Նշենք, որ Վարուժան Հակոբյանը ԱՄՆ ազգային հավաքականի անդամ է:




























