WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի նախկին Կառլ Ֆրոչի եւ IBF վարկածով նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի միջեւ միջին քաշային կարգում մենամարտը, որը կայանալու է Super Six Boxing Classic մրցաշարի շրջանակներում, հետաձգվել է մեկ ամսով, եւ օգոստոսի 21-ի փոխարեն կայանալու է սեպտեմբերին: Այդ մասին հաղորդում է Nottingham Post-ը:
Հետաձգումը կապված է այն բանի հետ, որ Ֆրոչը դանիացի Միկկել Քեսսլերից կրած պարտությունից հետո տեւական ժամանակ վերականգնվում էր:
Նաեւ շարունակվում են քննարկումները մենամարտի կայանալու վայրի շուրջ: Ֆրոչը պնդում է, որ մարտը կայանա Նոթհինգեմի ֆուտբոլային մարզասրահում, իսկ Աբրահամը՝ Գերմանիայում:




























