Ռուսաստանի Պետդուման պատրաստ է մաքսիմալ արագ վավերացնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման հարցերով եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
«Պետդումայում պայմանագիրը կվավերացվի մաքսիմալ արագ։ Մենք չենք հետաձգի վավերացման գործընթացը»,- խոստացել է նա, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Հանձնաժողովի նախագահը չի բացառել, որ վավերացման գործընթացը միաժամանակ կլինի:
«Կապի մեջ կլինենք Ղազախստանի Մեժլիսի պրոֆիլային հանձնաժողովի ներկայացուցիչների եւ Բելառուսի ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի հետ, որպեսզի քննարկենք այս հարցը։ Ամեն դեպքում, վավերացումը երեք մայրաքաղաքներում էլ տեղի կունենա մոտ ժամանակներս»,- ավելացրել է Սլուցկին։
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միությունը յուրօրինակ կամուրջ կդառնա Եվրոպայի միջեւ, որը գտնվում է տնտեսական բազմամյա ռեցեսիայի եւ արագ զարգացող Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության մեջ։
«Եվրասիական նախագիծը լրջորեն եւ երկար ժամանակով է մուտք գործել եւ իր մեջ կներառի այլ անդամ-երկրներ, առաջին հերթին՝ Հայաստանը եւ Ղրղզստանը»,- ավելացրել է նա։





























