Մայիսի 19-ից էլեկտրոնային աճուրդի հանված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը նորից աճուրդի է հանվելու, քանի որ 10-օրյա սահմանված ժամկետում այն գնելու ոչ մի հայտ չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը:
«Աճուրդն այսօր ավարտվել է, սակայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.4 հոդվածով նախատեսվում է երկրորդ և հետագա հարկադիր էլեկտրոնային աճուրդների անցկացման կարգը, այն է՝ յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո երրորդ աշխատանքային օրը դրվում է աճուրդի նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով»,- ասաց նա:
Նշենք, որ մարզահամերգային համալիրի տնօրինությունը համոզված է, որ օրենքի խախտումով է շենքն աճուրդի հանվել:
Հիշեցնենք, որ համալիրը մայիսի 19-ին վաճառքի էր հանվել 19 մլրդ 350 մլն դրամով, իսկ այժմ վաճառքի է դրվելու 10 տոկոս պակաս գնով:




























