Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով ներկայումս աշխարհում կա մեկ միլիարդ ծխող,  իսկ 2050թ-ին այս թիվը կարող է հասնել 2.2 միլիարդի:

Այս մասին նշված է «Բրիթիշ Ամերիքան տոբակո» ընկերության հայտարարությունում, որում ընկերությունը նշում է նաեւ, որ անհրաժեշտ է ծխախոտի այլընտրանք գտնել։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Չնայած առողջությանը սպառնացող վտանգին եւ ծխելուց հրաժարվելու համառ կոչերին միլիոնավոր չափահասներ նախընտրում են ծխախոտը:

Ժամանակն է այլընտրանքի դիմել:

Անհրաժեշտ է նոր, ավելի իրատեսական եւ ժամանակակից ուղի ընտրել:

Այնպիսի ուղի, որը, օրինակ՝ չափահաս ծխողներին, ովքեր ցանկանում են կրճատել օգտագործվող ծխախոտի քանակը, կամ ընդհանրապես հրաժարվել ծխելուց, առաջարկվում է առավել պակաս ռիսկային պրոդուկտ, ինչպիսին է էլեկտրոնային ծխախոտը:

Սա այն մոտեցումն է, որը մենք եւ մի շարք գիտնականներ անվանում ենք «Ծխախոտից վնասի նվազեցում» եւ մենք հավատում ենք, որ ծխախոտ օգտագործող չափահասներին ընտրության ազատություն ընձեռելը հաջողության բանալին է:

Ծխողների կարիքների եւ ցանկությունների մասին մեր տեղեկացվածությունը օգնում է մեզ հասկանալ նրանց որպես սպառողների եւ ստեղծել ու զարգացնել ավելի քիչ ռիսկ պարունակող տարբերակ:

Այսպես, մենք հույսով ենք, որ կարող ենք եւ պետք է դառնանք այս քննարկումների եւ լուծումների մի մասը:

Մենք պատրաստ ենք աջակցել ծխախոտից վնասի նվազեցման գաղափարին՝ տարեկան ներդնելով 170 միլիոն ֆունտից ավել գումար հետազոտությունների եւ զարգացումների համար, ինչը հնարավորություն կտա մեզ առաջարկել նվազ վնասակար ծխախոտ եւ նիկոտին պարունակող ապրանքների լայն տեսսականի: 

Սակայն այս աշխատանքի համար կառավարությունները եւ առողջապահության հաստատությունները պետք է ընդունեն այս գաղափարը եւ այս ապրանքները որպես այսօրվա անհաջող  մոտեցումների իրատեսական այլընտրանք:

Մենք ողջունում ենք ծխախոտի վնասի նվազեցման գաղափարը իրատեսական դարձնելու համագործակցելու հնարավորությունը՝ իրական տարբերակ, որը ծխախոտի օգտագործումը նվազեցնելու ճանապարհներ փնտրող կառավարություններին ապահովում է գործնական եւ պրագմատիկ մոտեցում»: