Ինչպես հայտնի է, ներկայումս Երեւանում է ապրում հանրապետության մշտական բնակչության 1/3-ից ավելին (2014-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 35,4 տոկոս): Հայաստանի մյուս քաղաքներում ապրում է բնակչության 1/3-ից պակասը (28 տոկոս): 2012-ի թվյալներով՝ երկրի քաղաքներում առանձնատների 36 տոկոսը բաժին է ընկնում Երեւանին, որը վերջին 9 տարիների ընթացքում ավելացել է 9 տոկոսով:
Այս կառուցվածքային տեղաշարժերը պայմանավորված են եղել մայրաքաղաքում շինարարության բարձր տեմպերով: Վերջին տասը տարում Երեւանում առանձնատների քանակն ավելացել է 25,5 տոկոսով, իսկ հանրապետության մյուս քաղաքներում՝ ընդամենը 17,1 տոկոսով:
Փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ առանձնատների միջին մակերեսի առումով: Քաղաքներում (առանց Երեւանի) առանձնատան միջին մակերեսը 2012-ին կազմել է 155 քմ, եւ 10 տարիների ընթացքում աճել է 24 քմ-ով: Իսկ Երեւանում այդ ժամանակահատվածում առանձնատների միջին մակերեսը կրճատվել է 8 տոկոսով՝ հանսելով 160 քմ-ի: Ստացվում է, որ աս տարիներին Երեւանի հարուստները սկսել են ավելի փոքր տներ կառուցել:
Այս տարվա ապրիլի տվյալներով՝ մարզերում վաճառվել է 321 առանձնատուն, ինչը 0,9 տոկոսով զիջել է նախորդ տարվա ապրիլի ցուցանիշին: Պաշտոնական տվյալներից դատելով՝ քաղաքներում առանձնատների շուկայական գինը էական փոփոխություններ չի կրել:
Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված է մարզային քաղաքների համար ստանդարտ առանձնատների ամբողջական արժեքը (200 մետր կառույց գումարած հազար քմ հողամաս) ըստ մարզերի:
Համեմատության համար ներկայացված են մայրաքաղաքի միջին տվյալները (250 մետր կառույց եւ 400 քմ հողամաս): Այդ ցուցանիշները ներկայացված են դոլարով:
Մարզային քաղաքների շարքում ամենամոտը Երեւանի գներին Ծաղկաձորում է (85,6 տոկոս):
Հրազդանում այդ ցուցանիշը 23,2 տոկոս է: Ծաղկաձորի բարձր ցուցանիշը բացատրվում է մասսայական պահանջարկով այլ քաղաքների գնորդների կողմից, ինչպես նաև բնակարանային ֆոնդի հարաբերական սահմանափակվածությամբ (Ծաղկաձորում մոտ 0,5 հազար առանձնատներ կան):
Ինչպես բնակարանների, այնպես էլ առանձնատների գծով ամենավատ հարաբերակցությունը (3,3 տոկոս) Դաստակերտում է, որը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան ստորոտում, համանուն գետի ափին:
Այնտեղ գտնվում է 38 «առանձնատներ», իսկ գնորդներ տեղական անշարժ գույքը փաստորեն չկան: Պատճառը զբաղվածության հետ կապված պրոբլեմներն են, հեռավորությունը մայրաքաղաքից՝ 236 կմ: Նույն վիճակում են Լոռու շրջանի Թումանյան (3,4 տոկոս) և Շամլուղ (3,9 տոկոս) փոքր քաղաքների ցուցանիշն:


Смбат Григорян





























