Հայկական պատվիրակությունը՝ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, մասնակցել է Քաթարում կայացած «Ազատ առեւտուր, զարգացում եւ ժողովրդավարություն» թեմայով միջազգային խորհրդաժողովին:
Ինչպես հաղորդում է Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում Գեւորգյանը հանդիպել է Քաթար Պետության էմիր շեյխ Համադ Բեն Խալիֆ Ալ Թանիի հետ: Կողմերն ընդգծել են հայ-քաթարական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարեւորությունը, որի առաջին նիստը կայանալու է մինչեւ տարեվերջ:
Արմեն Գեւորգյանը ներկայացրել է Հայաստանի խոշոր տարածաշրջանային ծրագրերը, նաեւ երկու երկրների միջեւ հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները: Իր հերթին, շեյխը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել այդ ծրագրերի իրականացմանը՝ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների խթանման եղանակով:




























