Գործազրկությունը Հայաստանում 17.3%-ից կրճատվել է մինչև 16.2%: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Հայաստանի ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտյոմ Ասատրյանը: Զվաղվածության պետական գործակալության միջոցով 2013թ աշխատանքի են ընդունվել 12 650 մարդ, այդ թվում՝ 28% երիտասարդներ:

Նախարարը նաեւ նշել է, որ 2014թ.-ից նախարարությունը ամբողջապես անցել է գործազրկության դեմ պայքարի ակտիվ ծրագրերին 2013թ. գործազրկության նպաստի չեղարկումից հետ: 2013թ. գործազրկության դեմ պայքարի ծրագրերի բյուջեն կազմել է 2.3 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 5.6 մլն դոլար՝ խմբ.), որից 1.9 մլրդ դրամը կազմել են գործազրկության նպաստները:

«2013թ. զբաղվածության ծրագրում ներգրավվել է 15000 մարդ, այս տարի մենք ցանկանում ենք բոլորին ներգրավել ակտիվ ծրագրերում», - հայտարարել է նախարարը: