Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կուտակային կենսաթոշակների հարցով ճնշումների մասին քաղաքացիներից բողոքներ չի ստացել: Այս մասին մայիսի 31-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր դեպք կուսումնասիրվի: Բայց ընդհանուր բնույթի հայտարարությունները՝  «ասում են, որ…» կարգի, չենք կարող մեկնաբանել», - հայտարարել է նախարարը:

Նա հաստատել է, որ  կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցել չցանկացող ցանկացած քաղաքացի  կարող է ազատ դիմում գրել եւ դուրս գալ այդ համակարգից՝ մինչեւ նոր օրենքի ընդունումը, որը վերջնականապես կլուծի կենսաթոշակային համակարգի հարցը: Ցանկացած դիմում պետք է անխոչընդոտ ընդունվի  գործատուի կողմից:

Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման՝  կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 30-ից ոչ ուշ: Մինչ այդ 40 տարեկանից ցածր քաղաքացիների համար 2014 թ. հունվարի 1-ից պարտադիր  կուտակային վճարումները ժամանակավորապես վերածվել են կամավորի: