Հայաստանի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների բոլոր` Խորհրդային ժամանակների Խնայբանկին ավանդատու մասնակիցները 2014թ.-ին փոխհատուցվելու են: Լրագրողներին ուղղված հիշյալ հայտարարությունը մայիսի 31-ին խորհրդարանում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է հնչեցրել: Նրա խոսքով, եթե 2013թ. միայն հաշմանդամ վետերաններն էին հերթագրված, ապա 2014թ.-ին արդեն բոլոր ազատամարտիկները փոխհատուցում կստանան:
Այս տարվա համար հերթագրված են նաեւ մինչեւ 1929թ. դեկտեմբերի 31-ը ծնված սոցիալապես անապահով քաղաքացիները:
Ծրագրի իրականացման համար 2014թ.-ին 577,5 մլն դրամ է հատկացվելու: 2006-13թթ. ընթացքում 60 հազար ավանդատուներ շուրջ 10 մլրդ դրամի չափով փոխհատուցում են ստացել:





























