ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 31-ին  կազմել է 413.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.01 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 562.56 դրամ (աճել է 0.02 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.89 դրամ (մնացել է անփոփոխ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 691.62 դրամ (նվազել է 0.01 դրամ):

Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 16,675.11 դրամ, արծաթը՝ 250.46 դրամ, պլատինը՝ 19,226.2 դրամ։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մայիսի 31-ին կատարվել է 2 մլն

դոլարի առքուվաճառք։ ԱՄՆ դոլարի փոխարժեքի նկատմամբ պահանջարկը

կազմել է 413.50 դրամ, առաջարկը՝ 414.50 դրամ։