Ցավոք, հաճախ է հանդիպում, երբ մեր քաղաքացիները հաստատվելով «օտար» երկրում, չեն կամենում հետ վերադառնալ: Պատճառները հայտնի են, ուստի այլ հարց դիտարկենք:
Շատ միգրանտներ պահպանում են Հայաստանի քաղաքացիությունը, ինչը հաշվի է առնում մշտական բնակչության թվի վիճակագրությունը: Տվյալներ կան, որ միայն Ռուսաստանում մոտ կես միլիոն Հայաստանի քաղաքացի կա:
Արտագաղթի բացասական մնացորդը երկու տարվա ընթացքում կազմում է 71 հազար մարդ:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գրանցվել է ռեկորդ՝ անհավասարկշռությունը կազմել է 26,4 հազար մարդ: Պետք է հաշվի առնել մեկ նրբություն՝ այդ ընթացքում մեկնում են սեզոնային աշխատանքի: Իրական պատկերը պարզ կլինի ողջ տարվա տվյալների համաձայն:
Ռուսաստանի Միգրացիոն դաշնային ծառայության տեղեկության համաձայն՝ այդ երկրում անցյալ տարվա հոկտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանի քաղաքացի մոտ 51.2 հազար երեխա էր գտնվում:
Հանրակրթական հաստատություններում նոր ցուցանիշ է հայտնվել՝ սովորողների՝ դպրոցը լքելու պատճառը: Դրանց թվում «աշակերտի ընտանիքի մեկնումն է հանրապետության սահմաններից դուրս»: Վերջին երեք ուսումնական տարիների ընթացքում ավելի քան 15,3 աշակերտ է լքել հանրապետությունը:
Ռուսաստանում անցյալ տարվա հոկտեմբերին հաշվվում էր մինչեւ 17 տարեկան հասակաի Հայաստանի ավելի քան 50 հազար քաղաքացի: Հաշվի առնենք, որ Հայաստանի մեկնած դպրոցականներից ոչ բոլորն են Ռուսաստան մեկնում:
Այստեղից հետեւություն, որ դպրոցականներ ունեցող ընտանիքների մեծամասնությունը բնակվում է Ռուսաստանում նվազագույն 3 տարի եւ ամենայն հավանականությամբ հասցրել է այնտեղ հաստատվել:
Արտագաղթի անուղղակի աղբյուր կարող են ծառայել գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքը, թեեւ դա չի նշանակում լքել հանրապետությունը:
Սակայն եթե ֆերմերը հրաժարվում է եկամուտի աղբյուրից, նա պատրաստվում է արմատապես փոխել կյանքը: Չի բացառվում նաեւ արտագաղթը եւ բնակությունն արտերկրում:
Այսպես, վերջին հինգ տարվա ընթացքում ավելի քան 29000 հողատարածք է վաճառվել: Նշենք, որ ցուցանիշում առկա է նաեւ քաղաքի բնակիչներին պատկանող սեփականություն: Սակայն հիմնական մասը պատկանում էր ֆերմերներին, որոնցիցի շատերն արտագաղթել են:





























