Դիլիջանի միջազգային դպրոցում ուսման համար երեխաներին ընտրել են բացառապես ըստ ընդունակությունների: Այդ մասին Դիլիջանում լրագրողներին հայտարարել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»(IDeA) հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը՝ ռուսահայ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի կինը: «Մենք դպրոցականներին ընտրել են բացառապես ըստ ընդունակությունների: Հայ դպրոցականների համար նախտեսված 22 տեղի համար 270 հոգի էր դիմել»,- հայտարարել է նա:

Ընտրության ընթացքին մասնակցել են ուսուցիչներ Հայաստանից, արտասահմանից, այնպես որ ծանոթի գործոնը բացառվում է:Ուսման վարձը վճարել չկարողանալը խոչընդոտ չի դարձել. Ընտրությունն անցած բոլոր դպրոցականները հնարավորություն են ստացել կրթաթոշակի համար դիմել, գրեթե բոլորն են ստացել: Հովանավորների թվում է «Ամերիաբանկը», այլ մասնավոր բարեգործներ ու ընկերություններ:Քաղաքն ընտրվել է որպես վայր, որտեղ միասին ապրել են հայեր, ռուսներ ու քրդեր: Ամռանը այստեղ այցելում են մեծ թվով վրացահայեր: Դիլիջանը գտվում է Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ, ինչը այն դարձնում է տարածաշրջանային ձգողության կենտրոն:« United World Colleges » ցանցի կողմից տրամադրվող բակալավրի միջազգային դիպլոմը ամենավարկանիշային դասընթացն է, հավելել է դպրոցի տնօրեն Ջոն Փադդեֆութը: Բացի այդ դպրոցը Հայաստանը կբացահայտի աշխարհին, աշխարհն էլ հայերի համար:

«Բնականաբոր, դպրոցը չի պարսպապատվի քաղաքից, այն դրա մասը կկազմի: Տարբեր մշակույթների կրողների հանդիպումները երբեմն նոր ու անսպասելի կլինեն երկու կողմերի համար, սակայն արդյունքում կարող են հարատեւ բարեկամական հարաբերություններ առաջանալ»,- հավելել է նա: Դպրոցում 10 հայ ուսանող է սովորելու, 90-ն արտասահմանից, այդ թվում նաեւ 4-ը Թուրքիայից՝ երկու քուրդ, մեկ թուրք եւ մեկ թուրքահայ: Առաջին 100 սովորողներին դպրոցը կընդունի օգոստոսին: 12 հայ դպրոցական կսովորի աշխարհի UWC քոլեջներում:

Դպրոցի զարգացման նախնական փուլի համար 100 մլն դոլար է ներդրվել: Վերջնական նպատակին կհասնեն, երբ դպրոցի զարգացմանը կհետեւի քաղաքի զարգացումը, նշել է Դիլիջանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Հակոբյանը: Այդ նպատակով նախատեսվում է մշակել զարգացման ծրագիր, տեղական փոքր բիզնեսի վարկավորման ծրագիր թողարկել:Բացի այդ հիմնադրամը ծրագրում է քաղաքն ավելի գրավիչ դարձնել մի շարք նախագծերի օգնությամբ՝ արթ-սթրիթ ակումբի, պարի խմբակի, քաղաքային կանացի երգչախմբի հիմնում:«UWC» շարժումը հիմնվել է 1962թ.-ին եւ այսօր արդեն 12 քոլեջ ունի: Եւս երկուսը՝ Դիլիջանում եւ գերմանական Ֆրայբուգում, կբացվեն այս տարի: Նախագծի գաղափարն է տարբեր ազգությունների եւ մշակույթների երիտասարդների համատեղ կրթությունը: