Պաշտոնական տվյալներով՝ հունվար-ապրիլին երկրում գրանցված իրավախախտումների թիվը տարեկան կտրվածքով աճել է 11,0%-ով. գրանցվել է 598 դեպք:
Ընդ որում՝ բացասական շարժ է տեղի ունեցել: Մասնավորապես, տարվա ընթացքում միջին ծանրության հանցագործությունների թիվը հասել է 35,0%-ի (5,3 տոկոս աճ), ծանրերինը՝ 19,6%-ի (2,1):
Իրավախախտումների կառույցում «առաջատարը» «սեփականության դեմ հանցագործությունների» խումբն է՝ 39,7% (տարեկան աճը՝ 0,6 տոկոսային կետ): Նշված խմբում առաջատարն է «անձնական գույքի հափշտակումը»՝ 36,2% (տարեկան աճը՝ 0,7 տոկոսային կետ):
Վերոնշյալ բոլոր իրավախախտումների 11,0% աճում «անձնական գույքի հափշտակումը» կազմում է 4,7%: Նշենք, որ տվյալ հոդվածով հաշվի են առնվում միայն գրանցված դեպքերը: Մինչդեռ, կան դեպքեր, երբ քաղաքացիների դրամապանակները գողանում են, ասենք, հասարակական տրանսպորտում, սակայն տուժածները ոստիկանություն չեն դիմում:
Այլ բան է անձնական գույքի հափշտակումը անմիջապես քաղաքացիների բնակարանից: Այս խումբը գրանցված իրավախախտումների ընդհանուր ծավալի 10,2%-ն է կազմում (տարեկան աճը՝ 1,5 տոկոսային կետ): Հաշվետու ժամանակահատվածում թալանվել է 617 բնակարան եւ առանձնատուն:





























