Փրկարար ծառայությունը հունիսի 3-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Այվազովսկու փողոցում` «Չի» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Այվազովսկու փողոցում` «Լիդո» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտակայքում, բախվել են «Նիսսան Տիդա» մակնիշի 57 QQ 555 (վարորդ` Մ. Տ.) եւ «Օպել Աստրա» մակնիշի 34 LZ 770 պետհամարանիշերի ավտոմեքենաները (վարորդ` Մ. Փ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ա. Փ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը:





























