Ոստիկանության Չարենցավանի բաժնում հունիսի 1-ին, ժամը 18.50-ին,ահազանգ էր ստացվել, որ Սեւան-Երեւան ճանապարհին` Չարենցավանի հատվածում, ավտովթար է տեղի ունեցել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 2-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի փակ վնասվածքով բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է հունիսի 1-ին, ժամը 18.40-ին, իր վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով Սեւան-Երեւան ճանապարհի 29-րդ կմ-ին ծառին բախվելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: