Երեւանի մետրոյի դոտացիաները 2013 թ. կազմել են 2,5 միլիարդ դրամ (6 միլիոն դոլար), NEWS.am–ի թղթակցին հայտնել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ըստ նրա՝ 2012թ. համեմատ դոտացիանաճել է 22,6%-ով կամ 454,3 միլիոն դրամով:

Երեւանի տրոլեյբուսային պարկի դոտացիաները կազմել են 276 միլիոն դրամ՝ նույնքան, որքան 2012 թ.:

Հիշեցնենք, որ 2013թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Երեւանի մետրոպոլիտենը տեղափոխել է 15,6 միլիոն ուղեւոր, տրոլեյբուսը՝ 4,8 միլիոն: 2012 թ. համեմատությամբ՝  մետրոյի ուղեւորահոսքն աճել է 4,3%-ով, իսկ տրոլեյբուսինը՝ նվազել 10%-ով: