Փրկարար ծառայությունը հունիսի 3-ին, ժամը 16.27-ին տեղեկատվություն է ստացել, որ ժամը 12.00-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երեւանի Շիրակի փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչներից մեկը:
Վերջինս հիվանդանոցում մահացել է:
Նույն ժամին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 12.05-ին թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Նորագավիթ 7-րդ փողոցի բնակիչներից մեկը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:





























