«Orogen Gold» ընկերությունը, երկրաֆիզիկական ուսումնասիրություններից հետո, ընդլայնել է Մուծք ոսկու հանքավայրում իրականացվելիք հետազոտության թիրախային գոտին: Տեղեկությունը բրիտանական «Proactive Investors» կայքն է հաղորդում:

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էդ Սլոուին հայտարարել է, որ «չափազանց հաջող» ծրագրի շրջանակում ընդլայնված թիրախային գոտին արդեն իսկ 2,5 ք. կմ. մակերես ունի եւ հյուսիսային սահմանի ուղղությամբ դեռեւս «բաց» է մնում: «Ներկայումս պետք է հիշյալ գոտու հորատային թեստավորում իրականացնենք», - տեղեկացրել է նա: