Նվազագույն շահութահարկի չեղյալ հայտարարելը 2014-ի հունվարի 1-ից, մեզ զրկել է 12,5 մլրդ դրամից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ֆինանսերի փոխնախարար Արմեն Ալավերդյանը:

«Միայն հարկատուներից, որոնց վերահսկում է խոշոր բիզնեսի մեր վարչությունը, մենք կորցրել ենք 12,5 մլրդ դրամ (մոտ 30 մլն դոլար), եւ նախնական տվյալներով, 2015-ին կկորցնենք եւս 13 մլրդ դրամ»,-հայտարարել է Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ պետության համար բարդությունները առաջանում են նրանից, որ պետությունը կորցնում է «անվտանգության բարձիկները», երբ բիզնեսի մոտ հայտնաբերվում են գերավճարներ: «Հիմա այլեւս չի կարելի դրանք վերադարձնել ստացված մեկ տոկոս շահութահարկից: Ստիպված ենք լինում դուրս գրել այլ հարկային վճարումներից»,-ընդգծել է փոխնախարարը: