Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ աս-Սիսին հաղթել է նախագահական ընտրություններում: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 26-28-ը կայացած ընտրությունների արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն աս-Սիսին հավաքել է 96,61 տոկոս ձայն:
Աս-Սիսիի միակ մրցակիցը սոցիալիստ-նասերիստ Համդին Սաբահին էր, ում օգտին քվեարկել էր եգիպտացիների 3,09 տոկոսը:
Եգիպտոսում նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 47,75 տոկոս: Պասիվ մասնակցության պատճառով ընտրությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 26-27-ին, եւս մեկ օրով են հետաձգվել:
Աս-Սիսին առաջիկա չորս տարում կլինի երկրի նախագահ կդանա, նրա լիազորությունների ժամկետը կլրանա 2018թ.-ի հունիսի 3-ին: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պետության նոր ղեկավարի երդման արարողությունը տեղի կունենա հունիսի 8-ին նախագահական Էլ-Քուբա պալատում:





























