Ընտրությունների հարցերով բարձրագույն դատական հանձնաժողովը հաղորդել է, որ ընրտողների ակտիվ մասնակցության պատճառով բոլոր նահանգներում որոշում են կայացրել հինգ ժամով երկարաձգել Սիրիայի նախագահի ընտրությունները: Այսինքն դրանք կավարտվեն տեղական ժամանակով կեսգիշերին(Երեւանի ժամանակով 01:00-ին), հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը:

Սիրիայի նախագահի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու՝ պետության գործող ղեկավար, իշխող Արաբական սոցիալիստական վերածնունդի կուսակցության շրջանային բաժնի ղեկավար Բաշար Ասադը, վարչական զարգացման նախարար, կոմունիստ Մահեր Հաջարն ու նախկին նախարարներից Հասան Նուրին: