Հիվանդանոցից մայիսի 27-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա Սմբատ Մ.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է Ավանի Ծարավ Աղբյուր փողոցում` անհայտ անձի հետ վիճաբանության ժամանակ:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր բաժին է ներկայացել 39-ամյա Արմեն Հ.-ն եւ տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է քննություն: