Մայիսի 31-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 54-ամյա Մերուժան Ա.-ն եւ հաղորդում տվել, որ ցանկապատի վրայով անցնելով` Նոր Խարբերդի իր հողամասից գողացել են 100 մմ տրամաչափի մետաղյա 6 խողովակ, տարբեր չափերի եւ կառուցվածքների մետաղյա ճաղավանդակներ եւ «ՊԱԶ» ավտոբուսի 2 անվահեծ` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդից բերման են ենթարկել 21-ամյա Արմեն Ա.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:





























