Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, հունիսի 2-ին, ժամը 08.45-ին, Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի 1 շենքից բերման են ենթարկել 43-ամյա Կարինե Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 31-ից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ մեղադրանքով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար