Ոստիկանության Վաղարշապատի բաժնում, հունիսի 2-ին, ժամը 13.30-ին, 56-ամյա Ֆոլիկ Հ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, էլեկտրական ցանցի հետնամասում կառուցված անասնագոմի տարածքում, վիճաբանության ժամանակ, 43-ամյա Ռուբեն Գ.-ն ծեծի է ենթարկել իրեն եւ մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: