Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 3-ին, ժամը 19.10-ին, բաժին է ներկայացել 25-ամյա Վազգեն Լ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի /խուլիգանություն/ մեղադրանքով: