Իրանի հետ սահմանին նոր տնտեսական գոտին կարող է արդյունավետ լինել հեռանկարում, հունիսի 4-ին լրագրողներին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Իրանը նախկինի պես  մեզ բարեկամական երկիր է, եւ Թեհրանի հետ ցանկացած տնտեսական հարաբերությունների զարգացում ձեռնտու է մեզ»,- հայտարարել է նա: Ըստ նրա՝  նոր ԱՏԳ-ն հետաքրքրում է նաեւ Հայաստանի եւ սփյուռքի բիզնեսին:

Հիմնականում նոր գոտում նախատեսվում է տեղակայել արտադրամասեր, այդ թվում նաեւ հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ: Ըստ նախարարի՝ արեւմտյան պատժամիջոցները չեն կարող ազդել այդ նախագծի վրա: «Մենք այժմ էլ Իրանի հետ սովորական առեւտուր ենք անում, իսկ պատժամիջոցները վերաբերում են այն ընկերություններին, որոնց հետ Հայաստանը երբեք չի աշխատել»,- նշել է Ճշմարիտյանը: