Այսօր` հունիսի 4-ին Բեսլան Կուբրավան եւ Նուգզար Աշուբան համապատասխանաբար Աբխազիայի նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարվելու մասին են հայտարարել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականը հունիսի 1-ին էր ներկայացվել: «Հանուն երկրի կայունության պահպանման, Աբխազիայի սահմանադրության 65 հոդվածի համաձայն, հրաժարվում եմ հանրապետության նախագահի պաշտոնից: Բոլորին հանգստության, քաղաքացիական խաղաղության եւ նորմալ միջավայրում նոր ընտրությունների անցկացման կոչ եմ անում», - ասվում էր Անկվաբի` ժողովրդին ժողովրդին ուղղված հաղորդագրության մեջ: