Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վրացական փողոցի խաչմերուկում, հունիսի 3-ին, ժամը 18.00-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը   վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: