Դամասկոսում տեղի է ունեցել Սիրիայի նախագահական ընտրությունների դիտորդ խորհրդարանականների, անկախ գործիչների եւ քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցական հանդիպումը: Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը հաստատվել է, որ նախագահական ընտրություններն անցել են թափանցիկ եւ ժողովրդավար պայմաններում:
Խորհրդակցական հանդիպման հաղորդագրությունում նշվում է, որ բոլոր նահանգներում քվեարկությունը տեղի է ունեցել Գերագույն դատական կոմիտեի եւ Սահմանադրական գերագույն դատարանի հսկողության ներքո: Միջազգային հակառազմական կոալիցիայի, ԱՄՆ Չիկագո նահանգի հակառազմական կոմիտեի անդամ Ջո Այսփիքերը հայտարարել է, որ Սիրիայի հասարակության բոլոր շերտերն աջակցում են նախագահ Բաշար Ասադին:
Նա կարծում է, որ նախագահական ընտրություններն անցել են թափանցիկ եւ ժողովրդավար միջավայրում, եւ որ Սիրիայի ժողովուրդն աջակցության կարիք ունի՝ ագրեսորներին եւ զավթիչներին դիմակայելու համար: Այս մասին հայտարարել է նաեւ իռլանդացի ուսումնասիրող Դիքլան Հայսը, որը վստահ է, թեՍիրիան կհաղթի ահաբեկիչներին:
Նշենք, որ Արեւմուտքը սկզբնապես հրաժարվել էր ճանաչել Սիրիայի նախագահական ընտրությունները: Արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում:





























