Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում հունիսի 3-ին մահացած 4-ամյա աղջնակի գործով ստեղծվել է մասնագետների խումբ, որը կուսումնասիրի դեպքի հետ կապված մանրամասները: Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից:

«Վանաձորում 4 տարեկան  երեխայի  մահվան ցավալի դեպքի  կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը եւ անձամբ նախարարը հայտնում են իրենց վշտակցությունը։ Արմեն Մուրադյանի  հանձնարարությամբ  մասնագետների խումբը մանրամասն կուսումնասիրի դեպքի հետ կապված մանրամասները»,- ասվում է տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 4-ամյա աղջնակ, որը հունիսի 3-ին մահացել էր: Հիվանդանոցի բժիշկները մեզ հետ զրույցում նշել էին, որ երեխան ուղեղի հետ կապված խնդիր է ունեցել: