Փրկարար ծառայությունը հունիսի 4-ին, ժամը 20.17-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Մ-14 միջպետական ավտոճանապարհին՝ Վարդենիս-Մեծ Մասրիկ հատվածում, «Վասպուրական» ռեստորանի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Թ.-ը (ծնվ. 1983թ.) «Նիվա» մակնիշի 88ZA889 պետհամարանիշով ավտոմեքենայով, Մասրիկ գյուղում փորձել է անցնել Մասրիկ գետը, ինչից ավտոմեքենան արգելափակվել է գետում. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից: