Հունիսի 4-ին, ժամը 10.00-ին, «Մերսեդես E 240» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջեւանի Երեւանյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը ձախ ոտնաթաթի սալջարդ վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը ներկայացել է բաժին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 4-ին, ժամը 10.20-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 80 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 91-ամյա կնոջ եւ նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո` ներկայացել բաժին:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: